Time ամսագիրը «Տարվա մարդ» է ճանաչել Բայդենին և Հարիսին


11:23 , 11 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթանակած Ջո Բայդենը և փոխնախագահ Կամալա Հարիսն ամերիկյան հեղինակավոր Time ամսագրի կողմից ճանաչվել են «Տարվա մարդ»: Այս մասին հայտարարվել է հինգշաբթի օրը NBC-ի հատուկ հեռարձակման ժամանակ:

Ռոք երաժիշտ Բրյուս Սփրինգսթինը ներկայացրել է պատվավոր կոչում կրողներին, իսկ ամսագրի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենթալը նշել է, որ առաջին անգամ է այդ կոչումը շնորհվում ԱՄՆ ընտրված փոխնախագահին:

«Բայդենը և Հարիսը պատմական նշանակություն ունեն», - մանրամասնել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։