Արման Թաթոյանն այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին Ադրբեջանի զինուժի կողմից
16:45 , 10 դեկտեմբեր, 2020 Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմի, այս մասին տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
Հիշեցնենք, որ երեկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ։