«Հաղթական» զորահանդեսի ժամանակ Ալիևը նշել է, որ մտադիր չէ որևէ հարաբերություն հաստատել ՀՀ հետ, իսկ դրա մասին մտածողներին էլ անվանել է դավաճան


16:10 , 10 դեկտեմբեր, 2020

Այսօր Ադրբեջանում ընթացող «հաղթական» զորահանդեսի ժամանակ Իլհամ Ալիևը նշել է, որ մտադիր չէ, որևէ հարաբերություն հաստատել ՀՀ հետ, իսկ դրա մասին մտածողներին էլ դավաճան է անվանել․

«Զանգեզուրը, Գոյչան (Սևանա լիճ) և Երևանը մեր պատմական հողերն են: Չի կարելի կորցնել գեթ մեկ րոպե, անհրաժեշտ է պատրաստվել նոր պատերազմի: Քոչվորների հետ չպետք է խոսվի որևէ առևտրային, դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, յուրաքանչյուր ոք, ով հակառակն է համոզելու, ինքնաբերաբար որակվելու է որպես դավաճան և տականք»,- ասել է Ալիևը։

Մինչ Հայաստանում խաղաղության կոչեր են հնչում, մինչ թշնամիներին երկրի ներսում են փնտրում, մինչ ծաղրանքի են ենթարկում ոչմիթիզհողականներին, Ադրբեջանում պատրաստվում են հաջորդ պատերազմին:

Առնվազն ընկալելի չէ, որ Հայաստանում շարունակում են շրջանառել Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու ու Ադրբեջանի համար ընդունելի տարբերակների մասին տարատեսակ թեզերը։

Գուցե սթափվե՞նք: