Ես թիմի անդամ եմ ԿԳՄՍ նախարարության գործառույթների մասով, կուսակցական թեմաներով հարցերի չեմ պատասխանում. Վահրամ Դումանյան


14:56 , 10 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Ամեն ինչ գրված է, հրապարակված է, հետևեք մամուլին, այդ հարցը ժամանակավրեպ է: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը` արձագանքելով դիտարկմանը, թե Ձեր նշանակումից հետո մամուլում գրվեց, որ Դուք ԵՊՀ գիտխորհրդի կազմի շրջանակներում մինչ նշանակումը պահանջում էիք Կառավարության հրաժարականը, իսկ մի քանի օր անց այդ նույն Կառավարությունում նախարար նշանակվեցիք:

«Պարզաբանում տրված է, ես որևէ տեքստ չեմ գրել»,-ասաց նա և կոչ արեց իրեն տալ միայն ոլորտին վերաբերող հարցեր։ Վահրամ Դումանյանը նաև նշեց, որ ինքը թիմի անդամ է ԿԳՄՍ նախարարության գործառույթների մասով, կուսակցական թեմաներով հարցերի չի պատասխանում:

Ինչ վերաբերում է «Կրթության մասին օրենքի» փոփոխություններին, ըստ որի՝ նախարարության կողմից ռեկտորի նշանակում արդեն կլինի, նախարարը նշեց, որ նման բան չկա, այնտեղ որոշակի դեպքերի համար գրված է եղել նման բան, բայց մեկնաբանությունը սխալ է տրվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։