Վաղվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ սպասվում են տեղումներ


14:39 , 10 դեկտեմբեր, 2020

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 10-ի ցերեկը Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն 11-12-ի գիշերն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 13-15-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Հանրապետության տարածքում



Երևան քաղաքում