Արարատի մարզպետ նշանակվեց Ռազմիկ Թեւոնյանը


12:25 , 10 դեկտեմբեր, 2020

Հայաստանի Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 10-ի նիստում որոշում կայացրեց Գարիկ Սարգսյանին ազատել ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից:

Մեկ այլ որոշմամբ Արարատի մարզպետ նշանակվեց Ռազմիկ Թեւոնյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց եւ հաջողություններ մաղթեց նոր մարզպետին: