Դավադրություն է եղել, դրա համար Նիկոլը չի հեռանում, դեռ անելիք ունի, նաև ունի արտաքին հովանավորներ, ում առջեւ պարտավորություններ ունի


11:59 , 10 դեկտեմբեր, 2020

Գնալով ավելի շատ եմ հակվում, որ դավադրություն է եղել, բայց ամբողջությամբ նպատակին դեռ չեն հասել, ու դավադրությունը շարունակվում է, դրա համար Նիկոլը չի հեռանում, դեռ անելիք ունի։ Նաեւ ունի արտաքին հովանավորներ, ում առջեւ պարտավորություններ ունի։

Կարծում եմ, որ «Իրենց քայլի» մի զգալի մասը տեղյակ չի եղել, սակայն կամքից զուրկ են եւ գտնվում են արտաքին ազդեցության տակ ու, այս հանգամանքով պայմանավորված, կիսում են ողջ պատասխանատվությունը։

Դեռ շանս ունեն կյանքում գոնե մի քայլ կատարելու ու ինքնուրույնություն դրսեւորելու։ Դեռ։