12:50 , 10 դեկտեմբեր, 2020Pars Today-ը գրում է․
Ադրբեջանի հանրապետության նախկին արտգործնախարարն ասել է, որ այդ երկրի անվտանգության ուժերը պետք է պատրաստվեն`կանխելու Ղարաբաղի ազատագրված տարածքներում ապրող հայերի հավանական դիվերսիաները:
Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիղ Զուլֆաղարովը հարցազրույց է տվել Musavat TV-ի ուղիղ եթերում: Նա ասել է. «Դեռ վաղ է Հայաստանի Մեղրիի տարածքի ու Զանգեզուրի նկատմամբ պաշտոնապես տարածքային պահանջ ներկայացնել, դա պետք է թողնել ապագային»:
«Ադրբեջանի ոստիկանությունը, բանակը և անվտանգության ծառայությունը պետք է ամբողջությամբ տեղակայվեն ազատագրված տարածքներում, որպեսզի կարողանան կանխել այնտեղ բնակվող հայերի հնարավոր դիվերսիաները: Այնուհետև հայերի պահվածքին համապատասխան, մենք կամ հատուցում կպահանջենք կամ Զանգեզուրը: Չպետք է շտապել: Այս խնդիրները հնարավոր չէ արագ լուծել»,- ասել է Զուլֆաղարովը:
Ադրբեջանի հանրապետության նախկին արտգործնախարարը անհրաժեշտություն է համարել թուրքական բանակի ներկայությունը Ադրբեջանում, ասելով.«Շատ լավ կլինի, եթե թուրք զինվորը կարողանա կանգնել ադրբեջանցի զինվորի կողքին: Բայց շփման գծում (Ղարաբաղի հետ շփման գիծ) թուրքական բանակի զինվորի ներկայությունը անհրաժեշտ չէ: Քանի որ Ադրբեջանի հանրապետության բանակն ուժեղ է և կարիք չկա, որպեսզի թուրքական բանակի զինծառայողը շփման գծում կանգնի՝ պաշտպանելու ադրբեջանցի զինվորին»: