Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց. LIVE


11:34 , 10 դեկտեմբեր, 2020
Անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց։ Նրանք պահանջում են որևէ լուր հայտնել իրենց որդիների մասին։

Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո նրանք բողոքի ակցիաներ էին անում Պաշտպանության նախարարության շենքի, Կառավարության շենքի դիմաց։ Նրանցից մի քանիսին ընդունել է Նիկոլ Փաշինյանը։ Ծնողները վերջերս ՊՆ-ում հանդիպում էին ունեցել, որի ժամանակ նրանց հորդորել էին մի քանի օր ակցիա չանել և սպասել պատասխանի։