Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 40-ը չի զեկուցվում. 3 հարց գաղտնի է (ուղիղ)


11:07 , 10 դեկտեմբեր, 2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որից 40-ը չի զեկուցվում: Եվս 3 հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

-  ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակելու մասին,

-  Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի ընթացքում ներկայացվող հայտարարագրերի նմուշային ձևը և լրացման կարգը հաստատելու մասին,

-  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին,

-  Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին,

-  Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային բանկի միջև «Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի քաղաքականության դրամաշնորհի II ծրագիր» (Դրամաշնորհ թիվ TF0B3556) նամակ համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

-  Գարիկ Սարգսյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի պաշտոնից ազատելու մասին,

-  Ռազմիկ Թևոնյանին Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետ նշանակելու մասին եւ այլ հարցեր: