Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակվելը նշանակում է Հայաստանում իշխանության բացակայություն, ինչ նշանակում է Հայրենիքի սողացող հանձնում թշնամուն


23:10 , 9 դեկտեմբեր, 2020
Նիկոլ Փաշինյանը ինքնանպատակ չի պահում իշխանությունը։ Իշխանություն պահելոը այժմ իշխանություն ունենալու համար չէ, այլ նրա համար է, որ Հայաստանում չլինի իշխանություն։ Քանի որ Հայաստանում չկա իշխանություն, ապա թուրք զինվորը կարող է Վարդենիսի ռեստորանում ազատորեն ճաշել։ Քանի որ Հայաստանում չկա իշխանություն, ապա թուրք զինվորը կարող է GPS-ով մեր բարձրունքները վերցնել։ Քանի որ Հայաստանում չկա իշխանություն, ապա թուրք զինվորը կարող է պարզապես քայլելով առաջ տանել իր կամքը ու մեր դաշտերը գրավել։
Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակվելը նշանակում է Հայաստանում իշխանության բացակայություն, ինչ նշանակում է Հայրենիքի սողացող հանձնում թշնամուն։