Սեւակ Տիգրանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետի խորհրդական


20:42 , 9 դեկտեմբեր, 2020

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի հրամանով Սեւակ Տիգրանյանը նշանակվել է մարզպետի խորհրդական: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տիգրանյանը՝ հավելելով, որ ծառայում է Հայաստանի Հանրապետությանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Կառավարության որոշմամբ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվել էր Կոտայքի մարզպետ։