Ռուսաստանը դեկտեմբերի 14-ից արգելում է լոլիկի և պղպեղի ներմուծումը Հայաստանի Արմավիրի մարզից


13:39 , 9 դեկտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է․

Դեկտեմբերի 14-ից «Ռոսսելխոզնադզոր»-ն արգելում է լոլիկի և պղպեղի ներմուծումը Ռուսաստան Հայաստանի Արմավիրի մարզից՝ «Pepino mosaic virus»-ով (պեպինո խճանկարային վիրուս) արտադրանք հայտնաբերելուց հետո:
 
««Ռոսսելխոզնադզոր»-ն անհրաժեշտ է համարում 2020 թվականի դեկտեմբերի 14-ից արգելել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում արտահանվող և (կամ) արտադրվող լոլիկի և պղպեղի ներկրումը Ռուսաստան՝ «Pepino mosaic virus»-ի մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք և դրա տարածումը կանխելու նպատակով: Ավելի վաղ վարակված բանջարեղենը ներմուծվել է այդ շրջանից», - ասված է հաղորդագրության մեջ: