Ատամները կանոնավորապես մաքրելը պաշտպանում է ծերունական մտագարությունից


15:15 , 3 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ատամները կանոնավոր մաքրելը ոչ միայն օգնում է պահպանել առողջ ատամները, այլև օգնում է ապահովագրվել դեմենցիայից: 

Գիտնականները հատուկ վերցրել են այն մարդկանց գլխուղեղի հյուսվածքները, որոնք տառապում են Ալցհեյմերի հիվանդությամբ, ու հետազոտել են դրանք: 

10 մարդու հյուսվածքներում հայտնաբերվել է Porphyromonas gingivalis, պաթոգեն, որը հարուցում է ատամների հիվանդություններ:

Գիտական աշխատանքի հեղինակներն են Կենտրոնական Լանքաշիրի համալսարանի գիտնականները, հայտնում է Meddaily-ն:

Պաթոգենը, ինչպես պարզվել է, հարուցել է պատասխան ռեակցիա գլխուղեղում: 

Տվյալ պրոցեսը հանգեցնում է նեյրոնների քայքայմանը, որն առաջացնում է հիշողության հետ կապված խնդիրներ ու գիտակցության խառնաշփոթ: