Ամերիկացին Կուբայից Ֆլորիդա է հասել տախտակի վրա լողալով


15:01 , 3 օգոստոս, 2013

Emedia.am-ը գրում է.

 35–ամյա ամերիկացի Բեն Ֆրայբերգն առաջինն է, ով տախտակով անցել է Կուբան ԱՄՆ–ից բաժանող Ֆլորիդայի նեղուցը։ Նրա անցած ճանապարհը կազմել է մոտ 180կմ։

Նրա ուղևորությունը տևել է 28 ժամ, ընդ որում նա մի քանի ժամ անցկացրել է ալեկոծված ծովում։

Ամբողջ ընթացքում Ֆրայբերգը կանգնած է եղել 4 մետրանոց տախտակի վրա։ Միայն ուտելու ընթացքում է նրան հաջողվել ծնկաչոք նստել։