Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի փոխմարզպետի պաշտոնից


20:26 , 8 դեկտեմբեր, 2020

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Սյունիքի մարզպետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել էր Հունան Պողոսյանը: