«Բռոնեժիլետով ու տրանսֆորմների համազգեստով անձանց ներկայությունը հանրային վայրերում անվստահության ակտ է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների նկատմամբ». նախկին փոխոստիկանապետ


20:12 , 8 դեկտեմբեր, 2020

ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադարձել է փաստին, որ Նիկոլ Փաշինյանին աջակողների ակցիայի ժամանակ մասնակիցներից մի քանիսը զրահաբաճկոններով էին։ Գրառման մեջ ասվում է․

«Էդ բռոնեժիլետով ու տրանսֆորմների համազգեստով անձանց ներկայությունը Երևանի հանրային վայրերում անվստահության ակտ է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանների նկատմամբ:

Տղերք, «քնքուշ» պրոֆիլակտիկ զրույցով դրանց հանեք բռոնեժիլետից ու բացատրեք, որ իրենց տեսքով ու դատարկ խոսքով պատրաստի պրովոկացիա են խաղաղ հավաքի մասնակիցների համար:

Մնացել էր Երևանում սրանք հասարակական կարգ պաշտպանեն….»։