«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը վայր է դնում մանդատը


18:23 , 8 դեկտեմբեր, 2020

ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյանը հայտարարություն է տարածել ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- ասվում է ԱԺ կայքում հրապարակված հայտարարությունում: