Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը


18:02 , 8 դեկտեմբեր, 2020
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել երեքշաբթի:

Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական արտաքին քաղաքականության գերատեսչության աղբյուրին:

«Մեր նախարարը բանակցություններ է վարել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղին, Ուկրաինային և НТВ հեռուստաալիքի լրագրողներին առնչվող հարցեր»,- ասել է գործակալության զրուցակիցը: