16:08 , 8 դեկտեմբեր, 2020Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները երթեր են իրականացնում մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում: Նրանք «Նիկոլ, դավաճան» վանկարկելով մի քանի րոպե փակում են փողոցներն ու շարունակում իրենց երթը: Քաղաքացիներին ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ:
Նշենք, որ այսօր ժամը 12:00-ին լրացել էր ընդդիմության՝ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալու համար տրված ժամանակը։ Ժամը լրանալուց հետո ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Հայաստանի ողջ տարածքում սկսվում են անհնազանդության ակցիաներ: Երևանում և մարզերում քաղաքացիները փակում են փողոցներ, կոչ անում միանալ իրենց ու միասին հասնել Փաշինյանի հրաժարականին:
«Թուրքի առաջ ծնկի եկած Փաշինյանը պետք է հեռանա»,- նշում են ակցիաների մասնակցիները:

