«Ցավոք, ունենք մի գլխավոր դատախազ, որը բռնաբարում է օրենքը և պատրաստ է ցանկացած տականքի ծառայել, միայն թե իր պաշտոնը պահպանի». Աթանեսյան (Video)


15:56 , 8 դեկտեմբեր, 2020

Այսօր ՀՀ-ում կա մի պաշտոնատար անձ, որը կարող է իրավական ճանապարհով վերջ դնել այս դավաճանությանը և ազգադավ տականքի իշխանավարությանը, դա գլխավոր դատախազն է: Այս մասին այսօր Գլխավոր դատախազության շենքի դիմաց Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Հենց հիմա նա կարող է հարուցել քրեական գործ արդարադատությանը միջամտելու հոդվածով և որոշում կայացնել Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու, ամեն ինչ կավարտվի: Ես համոզված եմ, որ Նիկոլի թիկնապահները մեծ հաճույքով ծեծելով նրան կտանեն այնտեղ, որտեղ պետք է»,- ասաց նա:

Աթանեսյանի խոսքով՝ ցավոք, ունենք մի գլխավոր դատախազ, որը բռնաբարում է օրենքը և պատրաստ է ցանկացած տականքի ծառայել, միայն թե իր պաշտոնը պահպանի: «Կան վարչություններ, որոնք դեմ են այս ամենը կատարելուն, բայց նա իր նման ստորների մի խումբ է ստեղծել, որոնք պատրաստ են երեխայի օրորոցն էլ մոր ձեռքից վերցնել»,- ասաց նա:

Ըստ նրա՝ հայրենիք վաճառածն իր տեղում հանգիստ նստած է, սպաները վազվզում են, մնում է միայն, որ Դավթյանը ապացուցի՝ հայ է և գնա կոնկրետ քայլերի: