Բաղրամյան պողոտա. «Նիկոլ, քեզ հետ խոսում է զոհվածի դուստրը։ Այդ տղաների արյունը քո երեխաների հացի մեջ է»


14:07 , 8 դեկտեմբեր, 2020

Panorama.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ու հեռանալու պահանջով Բաղրամյան պողոտայում անհնազանդության ակցիայի ժամանակ  Փաշինյանին բարձրախոսով դիմեց Արցախի պատերազմում զոհվածներից մեկի դուստրը։

«Նիկոլ, քեզ հետ խոսում է զոհվածի դուստրը։ Խայտառակություն է, դավաճանություն, գլուխ են կախելու քո աղջիկները։ Նիկոլ, էս տղեքի արյունը չես մարսելու։ Նրանց արյունը մենակ թուրքի վրա չէ։ Էս տղեքի արյունը քո երեխեքի հացի, բաժակի մեջ է։ Չես մարսելու։ Դու մարսադպան ես, պետական դավաճան»,-բարձրախոսով հայտարարեց նա։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ներողություն խնդրեց խցանման մեջ մնացած մեքենաների վարարդներից, տեղեկացրեց՝ տեղի են ունենում խաղաղ անհնազանդության ակցիաներ։