Անհնազանդության ակցիաներ՝ հանրապետության տարբեր բնակավայրերում (Photo, Video)


13:43 , 8 դեկտեմբեր, 2020

Հայաստանի տարբեր բնակավայրերում, հատկապես Երևանում անհնազանդության ակցիաներ են։

Ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտան, Աբովյան փողոցը, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակի հատվածը։

Բողոքի ակցիաներ են նաև Ավանում, որտեղ բեռնատարները փակել են ճանապարհը, որոշ ժամանակով փակվել է նաև Ազատության պողոտան։

Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում նաև Գավառում, Արտաշատում։