ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը 56.000 ԱՄՆ դոլարով վաճառում է ավտոսրահից ամիսներ առաջ գնած իր Range Rover մակնիշի ավտոմեքենան (Photo)


11:31 , 8 դեկտեմբեր, 2020

Mediaport-ը գրում է․

Մեքենայի վաճառքի հայտարարությունը համացանցում տեղադրել է նրա ընկեր Լևոն Սահականը, որն, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, զբաղվում է Ալեն Սիմոնյանի՝ վերջին 2.5 տարում անհասկանալի ճանապարհով ձեռք բերած թանկարժեք գույքի վաճառքով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սիմոնյանը պատերազմից առաջ Ջրվեժում իր մոր անունով երեք հարկանի առանձնատուն է գնել, հրապարակել էինք նաև տան տեսագրությունը: Մեզ հաջողվեց պարզել, որ նաև այդ տունն է վաճառքի հանվել:
Մանրամասները՝ քիչ անց: