Աղմկահարույց նախագծում ռեկտորների վերաբերյալ դրույթը չարյաց փոքրագույնն է․ «Հրապարակ»


10:19 , 8 դեկտեմբեր, 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Բարձրագույն կրթության մասին օրենքի աղմկահարույց փոփոխությունների նախագիծը հնարավոր է չընդգրկվի եկող քառօրյայի օրակարգում։

Երեկ նախագիծն ուղարկվել է ԱԺ գլխադասային հանձնաժողով, բայց մինչեւ աշխատանքային օրվա ավարտը չընդգրկվեց օրակարգում։ Իշխող թիմում կարծում են, որ առանց այն էլ բողոքի ալիք կա, նոր օջախ պետք չէ։