ՀՀ ԱԳ նախարարը դեկտեմբերի 8-9-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա


22:55 , 7 դեկտեմբեր, 2020

Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը դեկտեմբերի 8-9-ն աշխատանքային այց կկատարի Ֆրանսիա: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարությանից։

Նշվում է, որ  տեղի են ունենալու նախարար Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:

Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ: