13:51 , 3 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
Facebook ընկերությունը երկու տարվա ընթացքում որպես պարգևատրում մեկ միլիոն դոլար է վճարել «սպիտակ» հաքերներին, ովքեր օգնում են վերացնել սոցիալական ցանցի թերությունները:
Ընկերության բլոգում հաղորդվում է, որ ոգևորող ծրագիրը օգտակար գործիք է հետազոտությունների ներգրավվման համար:
«Որքան էլ գումար վատնենք ամբողջ համակարգի համար, մենք երբեք չենք կարող մեր շուրջը հավաքել ամենախելացի ու տաղանդավոր ծրագրավորողներին, ճիշտ այդպես չենք կարող ինքնուրույն հասկանալ բոլոր խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ Facebook-ի տվյալների՝ այս ընթացքում մրցանակ է ստացել ավելի քան 329 մարդ, որոնց թվում նշվում են ինչպես մասնագիտացած ծրագրավորողներ, այնպես էլ սիրողական մասնագետներ: Ծրագրի ամենակրտսեր մասնակիցը 13 տարեկան է: Ընկերության օգնականները ապրում են աշխարհի 51 երկրներում: