Դեկտեմբերի 8-9-ը ԱԳ նախարարը կայցելի Ֆրանսիա. տեղի են ունենալու Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ


21:23 , 7 դեկտեմբեր, 2020

Դեկտեմբերի 8-9-ը տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Տեղի են ունենալու նախարար Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ:

Այցի շրջանակներում նախատեսված են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և ՅՈւՆԵՍԿՕ-ի  Գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ: