40 հազար հայաստանցի չի վերադարձել, օդային ճանապարհով


13:46 , 3 օգոստոս, 2013

Lragir.am-ը գրում է.

Այս տարվա առաջին կիսամյակում «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից հեռացել է 363 009 մարդ: Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տվյալներով` նույն ժամանակահատվածում օդավակայանով Հայաստան ժամանած ուղևորների թիվը կազմել է 330 484 մարդ: Բացասական ցուցանիշը կազմել է 32 525:

Առաջին կիսամյակում «Շիրակ» օդանավակայանով երկրից մեկնել է 19 693, ժամանել` 12 339 մարդ: Բացասական ցուցանիշը կազմում է 7 354: