Ադրբեջանցի զինվորականը կոտրել է հայ նորակոչիկի ծնոտը


13:40 , 3 օգոստոս, 2013

Operativ.am-ը գրում է.

Հուլիսի 30-ին ՌԴ զորամասերից մեկում ադրբեջանցի զինվորականը կոտրել է ազգությամբ հայ նորակոչիկի ծնոտը: Դեպքը տեղի է ունեցել Աստրախանի շրջանի Զնամենսկ քաղաքի թիվ 48315 զորամասի զուգարանում: Ադրբեջանցի զինվորական Էմիլ Աբդուլաևը սկզբում ուսով հրել է Ժան Մերոյանին, ապա անսպասելիորեն հարձակվել նրա վրա և կոտրել ծնոտը: Այժմ Ժան Մերոյանը ծնոտի ներքին կոտրվածքով գտնվում է Զնամենսկի զինվորական հոսպիտալում, իսկ Էմիլ Աբդուլաևը գտնվում է կալանքի տակ: Զինդատախազությունը հարուցել է քրեական գործ: