13:19 , 3 օգոստոս, 20131in.am-ը գրում է.
11 մարդ է մահացել Հավանայում՝ թունավորվելով կեղծ ռոմից, իսկ չորս տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է: Հիվանդանոցում են ևս 60 մարդ համանման ախտանիշերով:
Արտակարգ իրավիճակ է տեղի ունեցել Լա-Լիսայում: Դեղագործության ինստիտուտի երկու աշխատակիցներ պահեստից մեթանոլ են գողացել և վաճառել Լա-Լիսայի բնակչուհիներից մեկին: Վերջինս դա իր հաճախորդներին է վաճառել ռոմի անվան տակ: Կնոջ անունը հետաքննության շահերից ելնելով՝ չի հրապարակվում:
Մեթանոլը ախտահարում է նյարդային համակարգը և մարդու սրտանոթային համակարգը: Այդ սպիրտի գլխավոր հատկություններից մեկն էլ այն է, որ հոտով այն չի տարբերվում էթիլ սպիրտից: