Փաշինյանի և պետության համար միակ շահավետ ելքը շուտափույթ հրաժարականն է


02:26 , 7 դեկտեմբեր, 2020
Ինչքան էլ այս հարցում որոշ քաղաքական ուժեր կռռան, բայց քաղաքացիական բախումների սոցիալական հիմք Հայաստանում չեմ տեսնում։ Տեսակետների շուրջ հանրության կարծիքը կիսված չէ 50/50-ի։ Նիկոլն ունի ընդամենը 5 տոկոսի աջակցություն։ Միայն մի մարդ կա, որ, իր հոգեվիճակից ելնելով, կարող է որոշակի սադրանքի դիմել, բայց օր օրի դրա հնարավորությունը և ռեսուրսները նույնպես սպառվում են։ Նա փորձեց «կամավորներով» «վնգստացող» դատավորների հարց լուծել, բայց շրջապատը, որը ամբողջովին կիսախելագարներից չէ բաղկացած, իրեն հուշեց, որ դա ճանապարհ չէ։ Ոստիկանությունը, բացի իր դասարանցի ոստիկանապետից, հոգեբանորեն իր կողմից չէ, նույնիսկ իր հարցում վստահ չեմ։ Էն «Հեղափոխության պահապաններ» խեղկատակությունը ոչ մի խնդիր չի լուծի։ Իր և պետության համար միակ շահավետ ելքը շուտափույթ հրաժարականն է։