Պայթյուն Աֆղանստանում Հնդկաստանի հյուպատոսության մոտ. կան զոհեր


13:05 , 3 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Ջալալաբադ քաղաքում Հնդկաստանի հյուպատոսության մոտ տեղի է ունեցել պայթյուն, ինչին հետևել է հրաձգություն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Հարձակման հետևանքով նվազագույնը 3 մարդ զոհվել է, 12-ից ոչ պակաս մարդ վնասվածքներ են ստացել, հայտնում են հնդկական ԶԼՄ-ները: Նրանց փոխանցմամբ՝ տուժածների շրջանում Հնդկաստանի քաղաքացիներ չկան:

Տեղի իշխանությունների տեղեկություններով՝ դեսպանատան մոտ պայթել է ավտոմեքենա: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: