Շուտով լողարաններում, զուգարաններում էլ տեսախցիկներ կտեղադրեն…


12:55 , 3 օգոստոս, 2013

Երևանի նախկին փոխոստիկանապետ

Մի քանի տարի առաջ Փարիզում ոստիկանապետին հարցրեցի, թե քանի տեսախցիկ կա տեղադրված, ասաց` 400, և ավելացրեց, որ դրա նպատակը հասարակական կարգի պահպանությունն է, հանցագործությունների կանխարգելումը, և այդ տեսախցիկները տեղադրում է քաղաքապետարանը: Բնականաբար, ոչ մի խոսք երթևեկության կազմակերպման և դրա հետ կապված տուգանքների մասին: Լավ, ընդունում եմ` եթե պատահարներ քիչ լինեն, մարդիկ զգույշ լինեն, մի կյանք էլ խնայվի, վթարներ չլինեն, սա շատ լավ է, թող տեղադրվի, արդյունք կա… Բայց ուր մտնում ես, տեսախցիկ է՝ խանութ, հյուրանոց, պատկերասրահ, թանգարան, դղյակ, ռեստորան, նաև լիքը շրջիկ նկարահանող տեսախցիկներ…
Ողղակի մեր ազգը սիրում է ամեն ինչ չափազանցության հասցնել ու շահի վերածել…Սրանք քիչ էր, հիմա էլ այս կարմրագիծ, ասֆալտավճարային տեսախցիկների տեղադրումը…
Մնում է ննջարաններում, լողարաններում, զուգարաններում էլ տեսախցիկ դնեք` պրծնենք: