«Մազդա»-ն ընկել է Սևանա լիճը


12:44 , 3 օգոստոս, 2013

1in.am-ը գրում է.

Օգոստոսի 2-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի «Ցամաքաբերդ» լողափում ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, այն դուրս բերելու համար անհարժեշտ է փրկարարների օգնությունը. տուժածներ չկան:

ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի «ՈՒԱԶ»-ը:

Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ռ. Ս.-ին պատկանող «Մազդա՚» մակնիշի 62 ST 627 պետհամարանիշի ավտոմեքենան: