Թրամփը հայտարարել է` իրեն պարտված կճանաչեր, եթե համոզված չլիներ, որ ընտրակեղծիքներ են եղել


10:37 , 6 դեկտեմբեր, 2020

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը կճանչեր իր պարտությունը, եթե համոզված չլիներ, որ ընտրակեղծքիներ են կատարվել, Ջորջիա նահանգում ունեցած ելույթում ասել է ինքը` Թրամփը, հաղորդում է ТАСС-ը:

Թրամփը կրկին պնդել է, որ ընտրություններում, իրականում, հենց ինքն է հաղթել:

«Ես խոշոր առավելությամբ հաղթանակ եմ տարել դիտարկվող ամեն մի նահանգում, այնտեղ, որտեղ դեռ պայքարը շարունակվոմ է: Եթե ես պարտվեի, կասեի, որ պարտվել եմ, կգնայի Ֆլորիդա, չէկ անհանգստանա ու տագնապի: Բայց չի կարել ընդունել պարտությունները, եթե դեմոկրատները խաբում են կեղծիքներով զբաղվում»,- ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ ըստ նախնական տվյալների՝ ընտրություններում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, սակայն գործող նախագահը պնդում է, որ տեղի են ունեցել բազմաթիվ խարդախություններ, որոնց հետևանքով իրենից հաղթանակը գողացվել է: