12:03 , 6 դեկտեմբեր, 2020Շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի ռազմական բժիշկներն ավելի քան 40 տեղացի բնակչի են բուժօգնություն տրամադրել` խորհրդատվական ծառայություններ որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ նեղ մասնագետների կողմից, տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքէջից:
Տեղի բնակիչների` ռազմական բժիշկներին դիմելու դեպքերը պայմանավորված են քրոնիկական տարատեսակ հիվանդությունների, սիրտ-անոթային ու էնդոկրին համակարգերի խնդիրների սրմամբ:
Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի կազմում ավելի քան 60 ռազմական բժիշկ է աշխատում, որոնք օրեր առաջ Խաբարովսկից Երևան, ապա` Ստեփանակերտ էին փոխադրվել: