Կոչ եմ անում ձեզ բոլորիդ միանալ նրա հրաժարականը պահանջող համայնքներին և միասին սկիզբ դնել ազգային փրկության


23:34 , 5 դեկտեմբեր, 2020
Դիմում եմ Հայաստանի բոլոր համայնքների ղեկավարներին և ավագանիների անդամներին: Հայրենակիցներ, մենք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներս, ամենամոտն ենք կանգնած մեր ազգաբնակչությանը և գիտենք մարդկանց ամենօրյա խնդիրները: Այսօր, սակայն, այդ խնդիրներն անգամ մղվել են երկրորդ պլան: Այսօր ոտնահարված է ազգի արժանապատվությունը, վտանգված է Հայոց պետականության գոյությունը: Դրա միակ մեղավորը վարչապետ Փաշինյանն է իր արկածախնդիրների խմբակով: Կոչ եմ անում ձեզ բոլորիդ միանալ նրա հրաժարականը պահանջող համայնքներին և միասին սկիզբ դնել ազգային փրկության: