«Քո երեսը հաստատ պադոշից է, և հոգին քո չունի հանգրվան, քո մարմինը կեղտից ու ստից է, իսկ անունդ դաջված՝ ԴԱՎԱՃԱՆ»


23:18 , 5 դեկտեմբեր, 2020

«Քո երեսը հաստատ պադոշից է,
Եւ հոգին քո չունի հանգրվան,
Քո մարմինը կեղտից ու ստից է,
Իսկ անունդ դաջված՝ ԴԱՎԱՃԱՆ։

Դու վախկոտ ես, տհաս: Դու չարիք ես,
Անբարո դուրսպրծուկ արտառոց։
Թուրքերի երախի մի փսլինք ես,
Որ քսվեց պատմությանը հայոց։

Դու մենակ ես, մենակ ես, մենակ ես,
Իմ երկիրը ծախած ապիկար։
Մեր պատիվը մսխած դու ստահակ ես,
Սա վճիռ է՝ դաժան, բայց արդար։

Մենք քեզնով պարտվել ենք քանիցս,
Ու տեսել քմծիծաղը ստի,
Քո նման հիվանդոտ ծաղրածուից էլ
Հայն իր մուռը հանելը գիտի։

Դու արել ես ստորից էլ ստոր քայլը՝
Մեր երկիրը տվել թշնամուն։
Բայց տեղից շարժվել է այն սայլը,
Որ թողնի քեզ պատժված ու անքուն»։