Փորձելու ենք օդանավակայանի անվտանգությունը պահել այնքան, ինչքան հնարավոր է, բայց պետք է իշխանության աջակցությունը, իսկ այս իշխանությունն իրեն սպառել է. Կապանի քաղաքապետ (Video)


22:19 , 5 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Մենք այսօրվա դրությամբ կանգնած ենք շատ լուրջ խնդրի առաջ: Այդ խնդիրը վերաբերում է Կապանի սահմաններին, Կապանի բնակիչների անվտանգությանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Ես օրեցօր տեսնում եմ, որ դրա հետ կապված լուծումներ չեն տրվում, օրեցօր նկատվում է, որ այդ խնդիրն օրհասական է դառնում: Կարծում եմ, որ ներկայիս կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պարագայում մենք հնարավորություն կունենանք բուֆերային զոնա ստեղծել և ապահովել մեր բնակչության անվտանգությունը»,- ասաց Փարսյանը:

Հարցին՝ որն էր Նիկոլ Փաշինյանի հիմնական սխալը, Կապանի քաղաքապետը պատասխանեց՝ նրա վարած քաղաքականությունը, որի պատճառով եղավ պատերազմը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ