12:17 , 3 օգոստոս, 2013Aysor.am-ը գրում է.
Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան պատրաստվում են ռազմական արդյունաբերությունում եռակողմ համագործակցության ձևաչափ ստեղծել: Այս մասին գրում է regnum.ru-ն՝ հղում անելով Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հայտարարությանը:
Նշենք, որ նախօրեին Ալասանիան EurasiaNet-ի հետ հարցազրույցում ասել է, որ եկել է ժամանակը Ադրբեջանի և Թուրքիայի հետ ստեղծել համագործակցության եռակողմ մի ձևաչափ` ռազմական արդյունաբերության տեսանկյունից:
Վրաստանի պաշտպանության նախարարը նշել էր, որ առաջիկայում Վրաստանը կխորացնի ռազմական համագործակցությունը նաև Իսրայելի ու Էստոնիայի հետ: