Վառվող մեքենայի մեջ հինգ վիրավոր կար, որից մեկը Ջալալ Հարությունյանն էր. Մարտունիի բնակիչը պատմում է, թե ինչպես են փրկել ՊԲ նախկին հրամանատարին


18:55 , 5 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Պատերազմի օրերին վիրավորված Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանից վիրավորվելուց հետո փրկել է Մարտունի քաղաքի բնակիչ Ռոբերտ Ասրիբաբայանը:

Tert.am-ի հետ զրույցում Ասրիբաբայանը հայտնեց, որ նախ չեն իմացել, որ խոցված մեքենայի մեջ Ջալալ Հարությունյանն է, օգնելուց հետո իմացել են, որ վիրավորը նա է. «Այդ պահին չենք էլ իմացել, որ Ջալալ Հարությունյանն է մեքենայում, ընկերոջս հետ մոտեցանք, վիրավորներ կային, արագ սկսեցինք օգնություն ցուցաբերել»,-ասաց Մարտունու 63-ամյա բնակիչը:

 «Ընկերոջս հետ հեռվից տեսանք, որ մեքենա է վառվում։ Մոտեցանք, «Ուազ» էր»,-ասաց նա՝ նշելով, թե որդուն ու նրա ընկերոջն էլ են օգնության կանչել։

«Նրանք էլ մեքենայով օգնության են հասել։ Օգնել ենք, կրակի միջից հանել 5 վիրավորներին։ Շտապ օգնության մեքենայի հետևից գնացինք, եկավ, վիրավորներին տեղափոխեց հիվանդանոց։ Այդ պահին չենք էլ իմացել, որ Ջալալ Հարությունյանն է մեքենայում, օգնել ենք, հետո իմացել՝ նախարարն է»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ