Փաշինյանի կառավարական առանձնատունը շրջափակված է մեծ թվով ոստիկաններով (Photo)


18:44 , 5 դեկտեմբեր, 2020

News.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանի կառավարական առանձնատունը Պռոշյան փողոցում շրջափակված էր մեծ թվով ոստիկաններով, դեռ մինչև Հայրենիքի փրկության շարժման երթը կհասներ առանձնատուն։

Նշենք, որ մեծ թվով ոստիկաններ և ոստիկանական մեքենաներ կային նաև Ազատության հրապարակում, որտեղ մինչև երթի սկսվելը տեղի ունեցավ մեծ հանրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Հանրահավաքն ու երթն անցան առանց միջադեպերի։

Հանրահավաքի ընթացքում ժամանակավոր կառավարության անելիքները ներկայացրեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Իսկ արդեն առանձնատան մոտ շարժումը ներկայացրեց իր պահանջը՝ եթե Նիկոլ Փաշինյանը մինչև երեքշաբթի, ժամը 12-ը չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ լինելու են անհնազանդության բողոքի ակցիաներ։