«Այսօր պետական համակարգն անգլուխ է, այսինքն՝ գլուխը կա, բայց դատարկ է, այն պետք է օր առաջ թռցվի, Նիկոլ, Հայաստանն ասում է՝ ուզում է ապրել առանց քեզ». Գեղամ Մանուկյան


16:49 , 5 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Ազատության հրապարակում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքը: «Երկիր մեդիա» ՀԸ լրատվական բաժնի տնօրեն, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նկատեց, որ Ազատության հրապարակում ծածանվում է նաև եզդի համայնքի ազգային դրոշը:

«Փառք այն բոլոր եզդի զավակներին, որոնք կյանքը դրեցին մեր ընդհանուր հայրենիքի համար, փառք ՀՀ-ում բնակվող այն բոլոր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ովքեր որպես մեր երկրի լիարժեք քաղաքացի, կռվեցին, նահատակվեցին»,- նշեց Գեղամ Մանուկյանը:

Նա նշեց, որ անցնող մի քանի օրերին բոլորն ականտես են մի պատկերի, որ Հայաստանի երբեմնի ոչ սահմանամերձ, հիմա արդեն Փաշինյանի քաղաքականության արդյունքում սահմանամերձ դարձած բազմաթիվ բնակավայրեր, համայնքի ղեկավարներ ջոկատներ կազմած՝ պահում են իրենց համայնքի սահմանները, իրենք են ադրբեջանցիների հետ բանակցում, իրենք են պաշտպանում, քանի որ մեր երկրի պետական համակարգը անգլուխ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ