Իտալիայում կսահմանափակեն երկրի ներսում տեղաշարժը ամանորյա տոների ժամանակ


01:15 , 5 դեկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Իտալիայի նախարարների խորհուրդը սուրբծննդյան եւ ամանորյա տոների ժամանակ երկրի ներսում տեղաշարժի արգելքի մասին որոշում է կայացրել, հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում անելով The Guardian-ին:

Հրամանագրի համաձայն, որը ստորագրել է վարչապետ Ջուզեպե Կոնտեն, դեկտեմբերի 20-ից հունվարի 6-ը Իտալիայի շրջանների միջեւ տեղաշարժը հնարավոր կլինի միայն աշխատանքի, բուժման կամ անհետաձգելի գործերի նպատակով:

Սուրբ Ծննդյանը եւ Ամանորին Իտալիայի բնակիչներին կարգելվի լքել քաղաքները, որտեղ նրանք բնակվում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ