Վալենսիան 6 տարվա պայմանագիր է կնքել 18-ամյա ամերիկացու հետ


23:45 , 4 դեկտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

Իսպանական «Վալենսիան» 6 տարվա պայմանագիր է կնքել ամերիկացի կիսապաշտպան Յունուս Մուսայի հետ: Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

Սա 18-ամյա  ֆուտբոլիստի կարիերայի առաջին մեծ պայմանագիրն է, որն այս մրցաշրջանում արդեն 10 հանդիպում է անցկացրել «Վալենսիայի» կազմում:

Հիշեցնենք, որ 2019-ին Մուսան իսպանական ակումբ էր տեղափոխվել Լոնդոնի «Արսենալի» ակադեմիայից: