Ընդդիմությունը դրդում է Հայաստանի վարչապետ Փաշինյանին հրաժարական տալ Ղարաբաղի հարցով հայտարարության պատճառով. AP


21:02 , 4 դեկտեմբեր, 2020

News.am-ը գրում է․

Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Երեւանի փողոցներ՝ ճնշում գործադրելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա եւ պահանջելով նրա հրաժարականը Ղարաբաղի հարցով հայտարարությունը ստորագրելու կապակցությամբ, հաղորդում է AP-ը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվանել է գործարքը ցավալի, սակայն անհրաժեշտ քայլ, որը խանգարել է Ադրբեջանին գրավել Լեռնային Ղարաբաղի ամբողջ շրջանը:

Չորեքշաբթի շուրջ 4000 ցուցարարներ քայլերթ են կազմակերպել Երեւանի կենտրոնում՝ վանկարկելով «Նիկոլ, դավաճան» եւ «Նիկոլ, հեռացիր»: Ոստիկանությունը բերման է ենթարկել բազմաթիվ ցուցարարների երեքշաբթի ոչ մեծ ակցիայի ժամանակ, սակայն չի կարողացել խոչընդոտել հանրահավաքին:

Փաշինյանի կողմից ստորագրված հայտարարության համաձայն՝ Ադրբեջանին է վերադարձվել Լեռնային Ղարաբաղի զգալի մասը:

Ռուսաստանն ուղարկել է շուրջ 2000 խաղաղապահ առնվազն 5 տարի ժամկետով խաղաղ համաձայնագրի իրականացմանը հետեւելու եւ փախստականներին վերադառնալու հարցում աջակցելու համար: Ռուսական զորքերը նաեւ կապահովեն անվտանգ տրանզիտը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ Լաչինի շրջանի միջով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ