Սոցապնախարարը պատասխանել է բերձորցիների բաց նամակին


18:13 , 4 դեկտեմբեր, 2020

Armeniasputnik.am-ը գրում է.

Բերձորի ու մնացած բոլոր համայնքների տեղահանված բնակիչների համար ՀՀ կառավարությունն առաջիկա օրերին աջակցության առանձին ծրագիր կներկայացնի:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը պատասխանել է բերձորցիների՝ ՀՀ կառավարությանն ուղղված բաց նամակին:

«Տեղեկացնում եմ, որ ինչպես Բերձոր համայնքի այնպես մնացած բոլոր համայնքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որը առաջիկա օրերին կներկայացվի հաստատման»,- հայտնել է նախարարը՝ արձագանքելով Բերձոր քաղաքի, Աղավնո և Սոս գյուղերի բնակիչների հրապարակային այն ահազանգին, որ կառավարության մշակած աջակցության բոլոր ծրագրերից իրենք դուրս են մնացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ