Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի մի հատվածում


17:12 , 4 դեկտեմբեր, 2020

Ծառերի սանիտարական էտման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 7:00-14:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրից կենդանաբանական այգի ընկած միակողմանի հատվածում, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը: