Մենք պետք է հանդիմանանք ապազգային կառավարության գործունեությանը և պահանջենք Փաշինյանի անցնցում հեռացումը. Մասիսի քաղաքապետ


16:13 , 4 դեկտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը պետք է անհապաղ հրաժարական տա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում արված հայտարարության մեջ նշել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

«Հայ ժողովուրդը ապրում է իր պատմության ամենաողբերգական պահերից մեկը: Կորսված է Արցախը, կոլապսի մեջ է պետական ապարատը, մարդիկ թողնված են բախտի քմահաճույքին: Ակնհայտ է Հայոց պետականության գոյության անմիջական վտանգը: Այս ծանր օրերին մենք մեր ազգային միասնականությամբ պետք է հանդիմանանք արկածախնդիր, ապազգային կառավարության գործունեությանը և պահանջենք վարչապետ Փաշինյանի անցնցում հեռացումը:

Նա պետք է անհապաղ հրաժարական տա, որից հետո ազգային համաձայնության ժամանակավոր կառավարությունը՝ միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ պետք է երկիրը դուրս բերի ճգնաժամից և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ժամանակն է դուրս գալու փողոց և լսելի դարձնելու բոլորիս զայրույթի և բողոքի ձայնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։